Հաճախ տրվող հարցեր
Ո՞վ կարող է դիմել
-
Դուք կարող եք վարկ ստանալ ՀԻՄԱ-ից, եթե հանդիսանում եք ՀՀ քաղաքացի ու բնակվում եք ՀՀ-ում և 21-75 տարեկան եք։ Մենք ուրախ կլինենք Ձեզ օգնել։
-
Մենք չենք պահանջում երաշխավորություն կամ գրավ։
Դիմելու համար Դուք միայն պետք է ներկայացնեք Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը, սոց․քարտը և ունենաք ակտիվ հեռախոսահամար։
Լրացրեք դիմումը առցանց կամ դիմեք Մեր ցանկացած մասնաճյուղ։ Առցանց դիմումը լրացնելուց հետո Մենք կխնդրենք այցելել մասնաճյուղ, տվյալների վերջնական ստուգման համար։
-
Այո՛, կարող եք
Մեր վարկերը նախատեսված են հանկարծակի ծագած ֆինանսական խնդիրները լուծելու համար։ Այնպես որ, նույնիսկ, եթե Դուք չունեք կանոնավոր եկամուտ, մենք կարող ենք դիտարկել Ձեր վարկային պատմությունը և անհատական մոտեցում ցուցաբերելով առաջարկել Ձեզ լավագույն լուծումը։ Որքան պարտաճանաչ կատարեք վճարումները, այնքան ավելի լավ առաջարկ մենք կարող ենք ներկայացնել Ձեզ ապագայում:
-
Ո՛չ, Մենք չենք պահանջում երաշխավոր կամ գրավ։
Մենք Ձեզ վստահում ենք։ Ժամանակին իրականացվող վճարումները և մարումները հնարավորություն կտան մեզ ավելի լավ առաջարկ ներկայացնել Ձեզ ապագայում:
Ինչու՞ ՀԻՄԱ-ն
-
Սիրով պատրաստ ենք պատասխանել
ՀԻՄԱ-ն ոչ միայն կարճաժամկետ վարկերի շուկայում, այլև երկարաժամկետ վարկերի ցուցակում ունի լավագույն առաջարկը։ Մեր ամենակարևոր առավելությունը՝ մեր հուսալիությունն է։ ՀԻՄԱ-ի մասին կարելի է ասել՝ պարզ, արագ և հեշտ։
ՀԻՄԱ-ն հնարավորություն է տալիս ստանալ վարկը կանխիկ՝ առանց սպասելու։ Այցելեք մեր մասնաճյուղերից ցանկացածը և ստացեք վարկը 15 րոպեում։ Գործընթացը շատ պարզ է։
Մենք չենք պահանջում երաշխավորություն կամ գրավ։ Լրացրեք դիմում և մենք Ձեզ անմիջապես կպատասխանենք։
Ավելի՞ն եք ցանկանում իմանալ՝ առաջարկում ենք դիմել առցանց։
Ձեր ՀԻՄԱ աջակցող թիմ
Հայտի ներկայացում
-
ՀԻՄԱ վարկի դիմելը շատ հեշտ է։ Դուք կարող եք հեշտությամբ դիմել վարկի համար առցանաց www.himacredit.am էջում,զանգահարելով +37412 22 02 02 կամ այցելելով մեր մասնաճյուղերից որևէ մեկը։ Գտեք մոտակա մասնաճյուղը այստեղ։
-
Դուք կարող եք դիմել մինչև 300 000 ՀՀ դրամի համար 30 օրով կամ երկարաժամկետ՝ մինչև 12 ամիս ժամկետով, մինչև 750 000 դրամ գումարի համար, սակայն յուրաքանչյուր հաճախորդի համար վարկի սահմանաչափը կորոշվի անհատապես։
Որքան բարձր է Ձեր վարկարժանության ցուցանիշը, այնքան լավ պայմաններ կկարողանանք առաջարկել Ձեզ։ Բարեխիղճ հաճախորդները միշտ կարող են ակնկալել ավելի լավ պայմաններ։
-
Մենք առաջարկում ենք վարկեր 30 օր և 3-12 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առեք, որ ցանկացած դեպքում Դուք կարող եք հետաձգել վարկի մարման ժամկետը լրացուցիչ 14 կամ 30 օրով՝ վճարելով համապատասխան երկարաձգման վճար։
-
Մենք արագ ենք։ Վարկային դիմումի հայտը ստանալիս մենք կպատասխանենք հնարավորինս շուտ։ Մոտենալով մեր մասնաճյուղ՝ Դուք հնարավորություն կունենաք անմիջապես տեղում ստանալ հայտի վերաբերյալ պատասխանը և ստանալ վարկի գումարը՝ կանխիկ։
-
Այս պահին՝ ոչ։ Դուք կարող եք ունենալ միայն մեկ գործող վարկ մեզ մոտ։
-
Շնորհավորո՛ւմ ենք։
Մեզ ընդամենը անհրաժեշտ է իրականացնել վերջնական ուսումնասիրություն։
himacredit.am կայքում նախնական հաստատումից հետո բոլոր նոր հաճախորդները պետք է այցելեն մեր մանսաճյուղերից որևէ մեկը վերջնական ուսումնասիրության համար, առկա է նաև բացառիկ հնարավորություն գումարը ստանալ հենց նույն պահին, անմիջապես մեր մասնաճյուղում։
Չմոռանաք Ձեր հետ բերել անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ։
-
Իհարկե, մենք ՄԻՇՏ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Մենք աշխատում ենք ԱՄԵՆ ՕՐ 09։00-ից մինչև 19։00։
Դիմեք շաբաթվա ցանկացած օր և օգտվեք վարկը տեղում ստանալու հնարավորությունից։
Եթե Դուք երեկոյան ներկայացնեք առցանց հայտ, ապա առավոտյան առաջին հերթին մենք կպատասխանենք Ձեզ։
Դուք կարող եք վստահ լինել դրանում։
-
Ցավում ենք, բայց կան դեպքեր, երբ Ձեր վարկային դիմումը մերժվում է բացասական վարկային պատմության կամ այլ չափանանիշի չբավարարելու պատճառով։
Դուք միշտ կարող եք լրացուցիչ դիմել վարկի համար 30 օր հետո և մենք հույս ունենք, որ կկարողանանք Ձեզ վարկ տրամադրել։
Եթե կարծում եք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն վարկի մերժման հետ կապված՝ տեղեկացրեք մեզ և մենք լրացուցիչ կուսումնասիրենք այն։
Որքա՞ն արժե վարկը
-
ՀԻՄԱ-ն իր հավատարիմ հաճախորդներին տրամադրում է ավելի շատ գումար, նույն պայմաններով։ Մենք առաջարկում ենք շուկայում լավագույն պայմանները արագ վարկերի և երկարաժամկետ վարկերի համար՝ առանց երաշխավորի և գրավի։ Տոկոսադրույքը և միջնորդավճարը կախված կլինի Ձեր պահանջված գումարից և ժամկետից, ինչպես նաև Ձեր վարկարժանությունից։ Դուք կարող եք հաշվել վարկի առավելագույն արժեքը www.himacredit.am էջում։
Կարող են լինել լրացուցիչ վճարներ՝ կախված Ձեր ընտրված վարկի գումարի ստացման եղանակից։ Մի մտահոգվեք։ Մեր մասնագետները կբացատրեն բոլոր տարբերակները և դրանց վերաբերվող վճարները։
Վարկի մարումները և երկարաձգումները
-
Մենք վստահում ենք Ձեզ և հույս ունենք, որ վճարումները կկատարեք ժամանակին։ Որքան Ձեր վճարումները կատարվեն պարտաճանանչ կերպով, այնքան մենք ապագայում կկարողանանք Ձեզ առաջարկել ավելի լավ պայմաններ։
Վարկի վճարումներն իրականացնելը հեշտ է
1․ Կատարեք վճարումը մեր մասնաճյուղերից որևէ մեկում։ Գտեք Ձեզ մոտակա մասնաճյուղը այստեղ։
2․ Կատարեք վճարումը մոտական վճարային տերմինալի միջոցով։
3․ Կատարեք վճարումը բանկային փոխանցման միջոցով։
Խնդրում ենք վարկի վճարման նպատակում ներառել վարկային պայմանագրի համարը և վճարման նպատակը։
Վարկի երկարաձգման պարագայում, խնդրում ենք նպատակ դաշտում նույնպես ներառել “Երկարաձգել” բառը և Ձեզ անհրաժեշտ երկարաձգման ժամկետը։
Հիշեք՝ մենք այստեղ ենք, որ օգնենք Ձեզ։ Վարկի վճարման հետ կապված ժամանակավոր խնդիրների դեպքում, խնդրում ենք տեղեկացնել մեզ և մենք Ձեզ համար կգտնենք լավագույն լուծումը։
-
Դա շատ հեշտ է։ Ձեզ անհրաժեշտ է միայն կատարել երկարաձգման վճարը մինչև վարկի մարման օրը։
Դուք կարող եք երկարաձգել Ձեր վարկը լրացուցիչ 14 կամ 30 օրով։ Գտեք երկարաձգման վճարի չափը Ձեր վարկային պայմանագրում կամ մեր կայքի՝ Ձեր էջում, ինչպես նաև Թել-ՍԵլի վճարային տերմինալների վրա՝ մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի համարը։
Վարկի ժամկետը 180 օրից ավել երկարաձգումներից հետո երկարաձգման միջնորդավճարների 50% -ը ուղղվում է հաճախորդի մայր գումարի մարմանը:
Իսկ 360 օր հետո երկարաձգման միջնորդավճարների ամբողջ գումարը ուղղվում է վարկային պարտավորությունների մարմանը։Հիշե՛ք, ժամկետանց լինելու դեպքում նախապես պետք է վճարել հաշվեգրված տույժը երկարաձգման հնարավորությունից օգտվելու համար։
-
Եթե վարկի վճարման հետ ունենք խնդիր, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ և մենք Ձեզ համար կգտնենք լավագույն լուծումը։
Վարկի վճարի ուշացման պարագայում մենք հարկադրված կլինենք հաշվարկել 0,13 % տույժ յուրաքանչյուր ուշացման օրվա համար։ Հիշեք, որ մենք միշտ տալիս ենք վարկի մարման ժամկետի երկարաձգման հնարավորություն՝ մանրամասն տեղեկատվությունը կգտնեք այստեղ։
Լուծում միշտ կա, մեզ անհրաժեշտ է միայն Ձեր համագործակցությունը։ Ցավոք, եթե չհամագործակցեք մեզ հետ, մենք հարկադրված կլինենք դիմել իրավական քայլերի ընդհուպ մինչև դատական գործընթացի։
-
Վճարման ենթակա գումարի, ինչպես նաև երկարաձգման վճարի վերաբերյալ մենք կտեղեկացնենք Ձեզ վարկի հաստատումից հետո, կուղարկվեն նաև տեղեկատվական կարճ հաղորդագրություններ Ձեր հեռախոսահամարին։
Դուք կարող եք տեղեկությունը գտնել նաև մեր կայքի Ձեր անձնական էջում , Թել Սել-ի տերմինալների միջոցով, ինչպես նաև կապ հաստատելով մեր աջակցման կետրոնի հետ 012 22 02 02 հեռախոսահամարով։
-
Այո՝ մենք գնահատում ենք պարտաճանաչ հաճախորդներին և հետագայում Ձեզ կտրամադրենք լավագույն պայմանները։
Հաճախորդի անձնական էջը և տվյալները
-
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ Ձեր կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխության դեպքում։ Դուք կարող եք ուղարկել այդ տեղեկությունը էլ․ փոստի միջոցով [email protected]himacredit.am հասցեին կամ զանգահարել մեզ +37412 22 02 02 հեռախոսահամարով։
-
Մի՛ անհանգստացեք, եթե չեք կարողանում հիշել Ձեր գաղտաբառը, կարող եք այն հեշտությամբ վերականգնել այն՝ հետևելով համակարգի հրահանգներին։